Դանիայի կառավարությունը որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին

Դանիայի կառավարությունը որոշել է արտաքսել 15 ռուս դիվանագետի։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Յեփփե Քուֆուդը՝ Արտաքին քաղաքականության խորհրդի արտահերթ նիստից հետո։

 

Նրա խոսքով՝ դիվանագետները, որոնք, ինչպես ինքն էր պնդում, հետախուզական գործունեությամբ են զբաղվել, «առաջիկա 14 օրվա ընթացքում պետք է լքեն երկիրը»։ 

 

«Սա պատմական քայլ է, որը մենք կատարում ենք: Բայց մենք դա անում ենք նաև շատ եվրոպական երկրների հետ միասին, քանի որ ցանկանում ենք պաշտպանել մեր անվտանգությունը»,-ասել է արտգործնախարարը։

Պատահարներ