«Նպատակը ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղությունն է»․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Բուչայում ստեղծված իրավիճակը դարձել է ուկրաինական քարոզչության հերթական կեղծիք։

 

«Դրանք կեղծիքներ են, որոնք հասունացել են ուկրաինական քարոզչության ցինիկ երևակայության մեջ: Բազմաթիվ PR գործակալություններ, որոնք վերահսկվում են արևմտյան կառավարությունների կողմից, դրանք պատրաստում են մեծ գումարի դիմաց»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։

 

«Սա այն պատճառով, որ խորը ուկրաինականությունը, որը սնվում է հակառուսական թույնով և նրա ինքնության մասին ամենատարբեր ստերով, մեկ մեծ կեղծիք է»,- վստահեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ 


«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատապես նպատակ է դրել ապառազմականացնել Ուկրաինան: Այդ բարդ խնդիրները միանգամից չեն իրականացվում: Եվ դրանք կլուծվեն ոչ միայն մարտադաշտերում»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը: 

 

Նրա խոսքով, ամենակարեւոր նպատակն է «փոխել այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը»։ 

 

«Նպատակը ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղությունն է և բաց Եվրասիա վերջնականապես կառուցելու հնարավորությունը՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - ասել է Մեդվեդևը։

 

 

Պատահարներ