Երևանում տրանսպորտի համակարգը կունենա 4 տոմսային կրիչ

Երևանում սկսել են միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, որը նախատեսում է 4 տոմսային կրիչ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

 

Մասնավորապես, QR կոդ կրիչ` թղթային տարբերակով կամ հավելվածով մարդիկ հնարավորություն կունենան ձեռք բերել և վալիդացնել տոմսերը։ Բանկային քարտով, MIFARE բազմակի օգտագործման քարտերով և համապատասխան բջջային հավելվածով։

 

Նշվում է, որ վարորդներն աշխատելու են օրը մեջ` ստանալով օրական 29.000 դրամ աշխատավարձ։

 

Փուլ առ փուլ գծեր են մտցվելու նաև 150 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6մ ավտոբուսներ։

 

Հիշեցնենք` երեկ 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը դուրս եկավ ուղեգիծ:

 

Ավտոբուսները կսպասարկեն համար 1 ավտոբուսային նոր երթուղին: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Այս ավտոբուսները տեղափոխում են 25 նստած և 80 կանգնած ուղևոր:

 

14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6 մ ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 ավտոբուսային երթուղին՝ Ավանից-էրեբունի:

Քաղաքականություն

Պատահարներ