ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են առաջին կադրերը Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունից

Իսրայելական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել Թել Ավիվում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունից։ Ըստ նոր հաղորդագրության` երեք  մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թել Ավիվում 23-ամյա ահաբեկիչ Հասին Խլիլան մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որից հետո դանակահարել է պատահական անցորդներին։ Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է զինված քաղաքացու կողմից։

 

«Իսլամական ջիհադի» անդամ Խալեդ ալ-Բաթշն ասել է, որ Թել Ավիվում հարձակումը դիմադրության նախնական պատասխանն է Ջենինում տեղի ունեցողին, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում:

Քաղաքականություն

Պատահարներ